Խուզարկություններ են կատարվել Սոբչակի ամառանոցում
Քսենյա Սոբչակի ամառանոցում խուզարկություններ են կատարվում: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդել է 112 Տելեգրամ ալիքը։
Տելեգրամ ալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, պարզաբանում է, որ օպերատիվ աշխատակիցները քննչական միջոցառումներ են անցկացնում հեռուստահաղորդավարի տանը՝ էլիտար «Գորկի-8» գյուղում։
Տելեգրամ ալիքը հիշեցնում է նաև Քսենյա Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի ձերբակալությունը, որը ներգրավված է շորթման գործում.
Նախօրեին հաղորդվել էր, որ Սուխանովը բերման է ենթարկվել հոկտեմբերի 25-ի գիշերը՝ քրեական գործի շրջանակներում։ Երեկոյան Սոբչակը պատասխանել է այս հաղորդագրություններին՝ ասելով, որ տեղեկություն չունի կալանավորման մասին, բայց եթե դա ճիշտ է, ապա այն ինչ-որ սխալմունք է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա