Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել
Կոնվերս Բանկը հայտարարում է AMCOVSB2BER5 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով և AMCOVSB2AER7 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով պարտատոմսերի մարման և արժեկտրոնների վճարման մասին: Մարվել է 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմս, ինչպես նաև վճարվել է մոտ 100 մլն ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:
«Կոնվերս Բանկի կորպորատիվ պարտատոմսերը Բանկի ամենապահանջված պրոդուկտներից է: 2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է 11 մլրդ ՀՀ դրամ, 55 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով պարտատոմս, որից 5 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ներկայում հաջողությամբ շրջանառվում են Հայաստանի Ֆոնդային բորսայում: Իսկ պարտատոմսերից հաճախորդների ստացած եկամուտը 18.10.22թ. դրությամբ կազմել է մոտ 1,8 մլրդ ՀՀ դրամ, մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար և մոտ 598 հազար Եվրո: Արժևորում ենք հաճախորդների վստահությունը: Բանկը այսուհետ ևս իրականացնելու է հերթական թողարկումներ՝ ֆինանսական գործիքակազմում հաճախորդների ներդրումային կարիքները բավարարելու համար»,- ասել են Կոնվերս Բանկում:
Բանկից հայտնում են, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2019թ: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 9,50%, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5,25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս էր, տոկոսագումարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից
- Կոնվերս Բանկ. Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
- Կոնվերս Բանկը հանդես է եկել առցանց գնումների խրախուսման եզակի առաջարկով
- Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության
- Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում
- Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան