Քաղաքական 10:10 26/10/2022 Աշխարհում

Հարութ Սասունյան. «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» պառակտում է հայերին

Մի քանի օրից մենք հերթական անգամ ականատես կլինենք Հայաստանի ղեկավարության մի անհաջող դրսևորման, որը պառակտում է հայ ժողովրդին՝ միաժամանակ հավակնելով համախմբել նրան։

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կազմակերպել է այն ինչ, որ ամբարտավանորեն  անվանել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով», որը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 28-31-ը։

Սա ևս մեկ օրինակ է Հայաստանի կառավարության անկարողության՝ պատշաճ կերպով զարգացնելու Հայաստանի ազգային շահերը: Ընդհակառակը, Հայաստանի կառավարությունը պառակտիչ ու չմտածված ծրագրերով վնաս է հասցնում հայկական շահերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր նա ավելի կոշտ է արտահայտվել իր ներքին հակառակորդների դեմ, քան Հայաստանի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի։ Նա հաճախ է խոսել սևերն ընդդեմ սպիտակների, լավ տղաներն (իր կողմնակիցները) ընդդեմ վատ տղաների (իր քաղաքական հակառակորդների) մասին: Շշմեցուցիչ էր տեսարանը, երբ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ժամանակ օդում մուրճ ճոճեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները, «փռել» ասֆալտին և «ծեփել» պատերին... Նա Հայաստանի բնակչությանը հանել է Արցախի դեմ, իսկ սփյուռքահայերին՝ հեռացրել Հայաստանից։ Եվ դեռ, մեզ՝ նրա պառակտիչ գործողությունները քննադատողներիս, նրա կողմնակիցները դասախոսություն են կարդում ազգը չպառակտելու մասին...

Փաշինյանը վերացրեց Սփյուռքի նախարարությունը և 2019 թվականին այն փոխարինեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանով։ Դատելով Փաշինյանի բազմաթիվ այլ նշանակումներից՝ Սինանյանին նշանակելու միակ պատճառն այն էր, որ նա սատարում էր «թավշյա հեղափոխությանը»։ Կարծես թե  Փաշինյանի համար կարևոր չափանիշ է ոչ թե անձի ունակությոնը, այլ՝ կույր աջակցությունը...

Վերջին երեք տարիներին Սինանյանը Հայաստանի հարկատուների հաշվին շրջել է աշխարհով մեկ՝ շատ քիչ բան անելով, բայց ավելի շատ ներքին տարակարծություններ  առաջացնելով Սփյուռքում։ Հայերին միավորելու փորձի փոխարեն նա զբաղվել է հատվածական քաղաքականությամբ՝ հանդես գալով Փաշինյանի կուսակցության օգտին։ Սինանյանը կարծես թե չի հասկանում, որ աշխատավարձ է ստանում ոչ թե Փաշինյանի կուսակցության գլխավոր քարոզիչ լինելու, այլ բոլոր սփյուռքահայերի շահերը հետապնդելու համար՝ անկախ նրանց տարբեր համոզմունքներից։
Ես նախորդ խմբագրականներում ներկայացրել եմ իմ քննադատությունները Սինանյանի սխալ և կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Նա հայտարարել է բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք մնացել են անկատար, ինչպես օրինակ Սփյուռքի տարբեր համայնքներում  հատվածական ներկայացուցիչներ նշանակելու իր կասկածելի գաղափարը: Սինանյանի մեկ այլ կիսատ-պռատ գաղափարներից է արաբներին Հայաստան ներգաղթելու խրախուսումը։ Նա տեղյակ չէ, որ իր պարտականությունները բացառապես սփյուռքահայերի հետ գործ ունենալն է, ոչ թե օտարերկրյա ներգաղթյալների հետ։

Պետք չէ Սինանյանին ավելի շատ մեղադրել, քան նրան նշանակած վարչապետ Փաշինյանին։ Ցանկացած նորմալ երկրում Սինանյանի նման ապարատչիկները վաղուց արդեն հեռացված  կլինեին աշխատանքից, բայց ոչ Փաշինյանի վարչակազմում, որտեղ ապաշնորհությունն ու կույր հավատարմությունը նախապայման են նշանակումների համար։
Ուստի, զարմանալի չէ, որ Սինանյանը, իր ղեկավարի օրհնությամբ, հայտարարեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» մասին, որին կմասնակցեն վարչակարգի կողմնակիցները։ Զարմանալի չէ, որ Սինանյանը չի հրավիրել Սփյուռքի որոշ խոշոր կազմակերպությունների՝ միայն այն պատճառով, որ նրանք դեմ են վարչակարգին:

Ապշեցուցիչ հարվածով, Հայ առաքելական եկեղեցու երկու ղեկավարները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայտարարեցին, որ բոյկոտելու են Սինանյանի վատ կազմակերպած հատվածական «Գագաթնաժողովը»։ Գարեգին Բ-ի խոսնակն ասաց, որ «Գագաթնաժողովը կարող է նոր զգայունություններ և լարվածություն առաջացնել մեր ազգային կյանքում և արդյունավետ չի լինի»։ Հաշվի առնելով Եկեղեցու և Հայաստանի իշխանության լարված հարաբերությունները՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կոպիտ կերպով հարցրեց. «Ինչո՞ւ մենք [եկեղեցին] պետք է մասնակցենք նրանց [կառավարության] PR ակցիային»։

Իսկ ավելի վատն այն է, որ, Հայաստանում հետաքննող լրագրողների «Հետք» կայքը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը 768 հազար դոլար է վճարում «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ «Գագաթնաժողովը» կազմակերպելու համար: Ես կարդացի պայմանագիրը, որտեղ նշված է, որ այն ստորագրվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին, այսինքն «Գագաթնաժողովից» ընդամենը մեկ շաբաթ առաջ։

«Գագաթնաժողովի» կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է հատկացվում Արցախին, որին մասնակցելու են Արցախի կառավարության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԳՆ և Անվտանգության խորհրդի հետ միասին։ Սա արդարացի չէ մի ճգնաժամային խնդրի նկատմամբ, որն ամենակարևորն է ողջ հայության, բայց, ցավոք, ոչ Հայաստանի կառավարության համար:

«Գագաթնաժողովին» նախատեսված է երկու «պանելային քննարկում». «Ինչպե՞ս են Սփյուռքի համայնքներն իրենց երկրներում  կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը» և «Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում. հնարավոր մոդելներ»: Այս երկու թեմաներն էլ պահանջում են լուրջ քննարկումներ հայկական խոշոր կազմակերպությունների և բանիմաց անհատների մասնակցությամբ, որոնք չեն հրավիրվել։ 2019 թվականին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ վարչապետ Փաշինյանին ներկայացրել եմ Սփյուռքի հայկական խորհրդարանի ձևավորման կոնկրետ ծրագիրը, որը Փաշինյանը ոգևորությամբ ողջունեց։ Ցավոք, շատերի հետ միասին ես հրավեր չեմ ստացել՝ այս կարևոր ծրագիրը «Գագաթնաժողովին» ներկայացնելու համար։

Գոյություն ունեն նաև երեք «համաժամանակյա նիստեր»՝

1) «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների նշանակումը Սփյուռքի համայնքներում»,

2) «Ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչներ ունենալու մոդելները» և

3) «Սփյուռքի մասնակցության մոդելները կառավարման համակարգում և գործադիր մարմնում»։

Հուսանք, որ Հայաստանի ապագա կառավարությունը, որն ավելի քիչ հակված կլինի ազգի պառակտմանը, կրկին կգումարի պատշաճ «Սփյուռք-Հայաստան-Արցախ համաժողով»՝ բոլոր հայկական կազմակերպությունների և ազդեցիկ անհատների մասնակցությամբ՝ անկախ նրանց պատկանելությունից՝ դիմակայելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները։ 

Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են անդունդի եզրին, պետք չէ ինքնակործան հատվածական քաղաքականություն խաղալ և ազգն ավելի պառակտել։ Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մավլութ Չավուշօղլուն հերթական անգամ դժգոհեց Սփյուռքի հակաադրբեջանական և հակաթուրքական ակտիվությունից։ Ամենավերջին բանը, որ պետք է հայերին՝ Հայաստանի կառավարության աջակցությունն է Ադրբեջանին ու Թուրքիային՝ թուլացնելու և չեզոքացնելու Սփյուռքը։ Զարմանալի չէ, որ «Գագաթնաժողովի» օրակարգում չտեսա՝ «Ինչպե՞ս դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործունեությանը» թեման։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}