Սուրեն Գրիգորյան. Հրապարակի տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ
Երևանի քաղաքապետի հինգ տեղակալներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը գրել է.
«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»։
Թե ինչքան վաղ, Հրաչյա Սարգսյանի տեղակալը չի մանրամասնում։
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- Ներկայացվել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ
- «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը