«Հրապարակ». Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել։ Բանն այն է, որ ՀԽ ղեկավար է նշանակվել սորոսական շրջանակներին հարող, Մասիս Մայիլյանի շրջապատից Արմեն Գևորգյանը, իսկ ՀԽ անդամները, ըստ արցախցիների, երբևէ հանդես չեն եկել Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։
Ու, սրանով պայմանավորված, կասկածներ կան, թե երբ Ադրբեջանի պահանջով Արցախում ոչնչացվեն պետական ինստիտուտները, նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի, կառավարումն անցնելու է Հանրային խորհրդին, որն անկախ մարմին է, և որի գոյությունը պայմանավորված չէ պետական ինստիտուտների գործունեությամբ։
Իսկ ՀԽ կազմում տեղ են գտել ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչները, ովքեր պայքարում էին ազգայնական հայացքներ ունեցող պաշտոնյաների դեմ, նաև Վիտալի Բալասանյանի հրաժարականն էին պահանջում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա