Ղազինյան. «Անխոչընդոտ» բառի առկայությունը ճանապարհը դարձնում է միջանցք
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«««Միջանցքը» տվել է նիկոլ փաշինյանը նոյեմբերի 9-ին, բայց դրա մեղքը բարդում է Ռուսաստանի վրա.
Կարող ե՞ք նշել որևէ միջազգային փաստաթուղթ, որով կհաստատվի, որ Ռուսաստանին միջանցք է պետք:
Եթե մոռանանք «հավաստի աղբյուրի» մտավարժանքները, ապա այդպիսի փաստաթուղթ կամ արժանահավատ աղբյուր չկա. Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ բոլոր ճանապարհները գտնվելու են դրանց տարածքով անցնող պետությունների ինքնիշխան հսկողության ներքո:
Իսկ որտեղից ե՞ն ծագել միջանցքի վերաբերյալ քննարկումները. թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ու պնդումների տիրույթում, իսկ դրա համար իրավական հիմք է հանդիսացել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով Հայաստանը համաձայնվել է երաշխավորել ադրբեջանի արևմտյան շրջանների և նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների «ԱՆԽՈՉՆԴՈՏ» շարժը:
«Անխոչընդոտ» բառի առկայությունը ճանապարհը դարձնում է միջանցք, որի վրա Հայաստանը պարտավորվել է չհարուցել որևէ խնդիր. մաքսային ձևակերպումներ, սահմանային ստուգումներ, չգանձել ճանապարհից օգտվելու որևէ տրանզիտային վճար և այլ բնույթի հսկողական գործառույթներ:
Փաստորեն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու համաձայնությունը նիկոլ փաշինյանը տվել է դեռևս 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ հիմա՝ հասկանալով դրա կործանարար ու դավաճանական բնույթը, փորձում է «միջանցքի» աբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ գեներացնելով հակառուսական տրամադրություններ և տարածաշրջանում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ:
Ռուսաստանը, հասկանալով այդ միջանցքի վտանգավորությունը, հաստատել է իր ԱԴԾ (ФСБ) վերահսկողությունը՝ մեղմելով «անխոչընդոտ» բառի կործանարար հետևանքները:
Հետևությունները թողնում եմ մեր գիտակից ու մտածելու ունակ քաղաքացիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի
- Մեզ խաբել են. Ղազինյան
- Ումի՞ց պետք է վախենան դատավորները՝ երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից. Արթուր Ղազինյան
- Եթե կազմաքանդվում է պետության անվտանգության համակարգը՝ այն դառնում է աղետ. Արթուր Ղազինյան
- Ղազինյան. Հապաղելը կործանում է
- Ղազինյան. Խնդիրը պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ
- Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին
- Իշխանության համար կռիվն այսօր արդիական չէ. Արթուր Ղազինյան