Մակրոնը հնարավոր է Հռոմի պապին նվիրած լինի Կանտի՝ նացիստների կողմից գողացված գիրքը
Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ Իմանուիլ Կանտի գիրքը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նվիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հնարավոր է, որ նացիստները գողացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի օկուպացիայի ժամանակ։
«Կնիքի վրա հստակ նշված է, որ գիրքը, որը Ֆրանսիայի նախագահի նվերն էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, նախկինում եղել է Լվովի (այն ժամանակվա) Լեհաստանի համալսարանի գրադարանի սեփականությունը… մեղմ ասած ամոթալի է», - թվիթերում գրել է լեհ նախկին դիվանագետ Ռոբերտ Պշչելը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Լեհաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք «ուսումնասիրում են» Ֆրանսիայի նախագահի՝ պոնտիֆիկոսին նվերի հարցը, իսկ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Սլավոմիր Դեմբսկին նշել է, որ «հարցը պարզաբանման կարիք ունի»։
Նախօրեին Մակրոնը Հռոմի պապին է հանձնել Իմանուիլ Կանտի 1796 թվականի «Դեպի հավերժական խաղաղություն» տրակտատի առաջին հրատարակություններից մեկը։ Գրքի առաջին էջում դրված է «Ակադեմիական ընթերցասրահ Լվովում» կնիքը։ Սա կարող է վկայել այն մասին, որ գիրքը գողացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ։
ՏԱՍՍ-ը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ Ֆրանսիացի գրավաճառ Պատրիկ Ատշուելը հերքել է լեհական մամուլում հրապարակված այն հրապարակումները, որ Իմանուել Կանտի «Դեպի հավերժական խաղաղություն» տրակտատի հազվագյուտ հրատարակությունը կարող էր գողացված լինել Լվովում նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
«Այս գրքի պատմությունը ոչ մի կապ չունի նացիստական թալանի հետ», - ասել է գրավաճառը, ով գիրքը տրամադրել է Ելիսեյան պալատոին: Ըստ նրա, գիրքը գնվել է Լվովի գրադարանում մինչև 1870 թվականը։ Գերմանացի փիլիսոփայի տրակտատի այս առաջին ֆրանսերեն հրատարակությունը ձեռք է բերվել 19-րդ դարի վերջին փարիզցի գրավաճառ Լյուսիեն Բուդենի կողմից, ինչի մասին վկայում է նրա կնիքը։
Պատրիկ Ատշուելը ստացել է մասնավոր կոլեկցիոներից՝ ստուգելով դրա պատմությունը: «Գրքի ծագման հետ կապված խնդիրներ չկան, ամեն ինչ վավերացված է»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա