Ուկրաինան հույս ունի երկու տարի հետո անդամակցել Եվրամիությանը
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն ասել է, որ Ուկրաինան ցանկանում է ապահովել երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ ներքին շուկաներին հիմա՝ նախքան միությանը միանալը, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ երկու տարի հետո։ Լլուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք մեր անդամակցությունը ԵՄ-ին: Դա կարող է շատ հավակնոտ հնչել, բայց մենք ինքներս տեսնում ենք երկու տարի ժամկետը, որի ընթացքում մենք պետք է թեկնածուից անցնենք Եվրամիության լիիրավ անդամ: Մենք ցանկանում ենք ապահովել Ուկրաինայի լիակատար ինտեգրումը ԵՄ ներքին շուկաներին արդեն հիմա՝ մինչև անդամակցությունը: Օրակարգում ուկրաինական ապրանքների շարունակական լիարժեք մուտքն է արևմտյան շուկաներ, որպեսզի մեր ձեռնարկատերերը կարողանան հույս դնել նման մուտքի վրա առաջիկա երկու տարիների ընթացքում»,-ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին լուր է հրապարակվել Ուկրաինայի Նախարարների կաբինետի պաշտոնական կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում
- Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
- ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ԵՄ որոշ երկրների նոր էներգետիկ քաղաքականության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան