Պեսկովը Ռումինիայում ամերիկյան զորքերի տեղակայումը ՌԴ-ի անվտանգության սպառնալիք է գնահատել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ Զինված ուժերի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի տեղակայումը Ռումինիայում սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար և չի նպաստում Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիային։ Լուրը հայտնում է «Գազետո ռու»-ն:
«Որքան ավելի մոտ լինեն ամերիկյան զորքերը մեր սահմաններին, այնքան մեծ է մեզ համար վտանգը։ Ամեն դեպքում, սահմանների մոտ զինվորների նման տեղակայումը մեր տարածաշրջանում կայունության չի բերում»,-ասել է Պեսկովը։
Միացյալ Նահանգները 101-րդ օդադեսանտային «Screaming Eagles» դիվիզիան տեղակայել է ռումինական ռազմաօդային բազայում, որը գտնվում է Ռումինիայի հյուսիսում, Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Բուկովինայում:
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան գրեթե 1,5 մլն դոլար է հատկացնում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, և Հորդանանի պաշտպանության համար
- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով. Ռումինիայի նախագահ
- Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկվել է տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
- Ռումինիան ավելի քան 10 միլիոն եվրո է ծախսել Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա