Ջերմուկում լինելու է ռազմահայրենասիրական ճամբար, որի շրջանակում՝ ոչ առաջնագծում խրամատ փորել
Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը հայտնում է, որ հոկտեմբերի 27-30-ը Ջերմուկում մի շատ հոյակապ նախաձեռնություն է լինելու` ռազմահայրենասիրական ճամբար, որի ընթացքում լինելու են ռազմական պատրաստության, առաջին բուժօգնության, ռազմական երգ ու պարի դասեր, ինչպես նաև թիկունքային աշխատանքներ (ոչ առաջնագծում խրամատ փորել և այլն)։
«Շատ կարևոր է լինել տեղեկացված ու պատրաստված, որը ամուր թիկունքի երաշխիքն է ։
Կացությունը և սնունդը հոգում ենք։
ՀԳ. Ի դեպ մեզ են միացել հայտնի արվեստի գործիչներ ու սպորտսմեններ։
Եկեք արևաշատ Ջերմուկ ու մասնակցեք նախաձեռնությանը»,- գրել է Սյուզաննա Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Թշնամին հրետակոծել էր Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, Ջերմուկի ուղղությամբ կիրառել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։
Հարակից հրապարակումներ`
- Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
- Այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է. Ոսկանյան
- Ջերմուկ վերադարձողների թիվն օր-օրի ավելանում է. Փոխքաղաքապետ
- Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում էլ զբոսաշրջային կյանքը կանգնել է. Քերոբյան
- Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
- Սահմանամերձ դարձած Ջերմուկ
- Էլբակյան. Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է
- Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
- Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞. Սերժ Սարգսյան
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան