ՎԿ. Սեպտեմբերին սպառողական գները աճել են 9.9 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները նվազել 3.3 %-ով
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2022թ. սեպտեմբերի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 25.10.2022թ. դրությամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է 14.6%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 14.8 %-ով:
2022թ հունվար-սեպտեմբերին 2021թ.նույն ժամանակահատվածի համեմատ գյուղոլորտում գրանցվել է 0,7% անկում:
2022թ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ շինարարության ծավալն աճել է 14.6 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 20,7%-ով, ծառայությունների ծավալը՝ 26.3 %-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 9.9 %-ով, բայց արդյունաբերական ապրանքների գները նվազել են 3.3 %-ով:
Հրապարակված տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2 անգամ, որից արտահանումը՝ 2.5 անգամ, իսկ ներմուծումը 82.2 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- Մրգի և բանջարեղնի գներն աճել են
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.9%
- Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով