Քանյե Ուեսթը որոշ արտահայտությունների պատճառով կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը
Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակն այն բանից հետո, երբ adidas-ը դադարեցրել է նրա հետ համագործակցությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Page Six-ը։
Քանյե Ուեսթը adidas-ի հետ համագործակցում է 2013 թվականից, և նրա ստեղծած Yeezy սպորտային կոշիկների շարքը, ըստ Bloomberg-ի, մեծ հաջողություն է ունեցել՝ ապահովելով ապրանքանիշի տարեկան հասույթի մինչև 8%-ը։ Հաղորդվում է, որ adidas-ի հետ ինը տարվա համագործակցության ընթացքում Քանյե Ուեսթը վաստակել է 1,5 միլիարդ դոլար, իսկ ընկերության հետ հարաբերությունները խզելուց հետո դիզայների կարողությունը գնահատվում է 400 միլիոն դոլար։
Հոկտեմբերի 24-ին adidas-ը հայտարարել է Քանյե Ուեսթի հետ համագործակցության դադարեցման մասին՝ ռեփերի հակասեմական արտահայտություններից հետո։
«Adidas-ը չի հանդուրժի հակասեմիտիզմը կամ որևէ այլ ատելության խոսք: Վերջին մեկնաբանություններն ու գործողություններն անընդունելի են, ատելությամբ լցված և վտանգավոր, հակասում են այն արժեքներին, որոնք պաշտպանում է մեր ընկերությունը, ինչպիսիք են ներառականությունը, փոխադարձ հարգանքը և արդարությունը», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Անցած ամսվա ընթացքում Gap-ը և Balenciaga-ն նույնպես հրաժարվել են Քանյե Ուեսթի հետ համագործակցությունից:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին Քանյե Ուեսթը 4 միլիոն դոլար է ծախսել Balenciaga-ի վրա
- Հագուստի վարձույթով զբաղվող ընկերությունը 416 000 դոլարի հայտով դատի է տվել Քանյե Ուեսթին
- Քանյե Ուեսթին թույլ չեն տալու առանց ամբողջական պատվաստումների հյուրախաղերի ժամանակել Ավստրալիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան