Քիմիական զենք օգտագործելու համար Թուրքային մեղադրող ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է
Ստամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, գրում է Էրմենիհաբերը։
Հետաքննություն սկսելու պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, ըստ որի, թուրքական բանակը քուրդ զինյալների հետ բախումներում քիմիական զենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված հարցազրույցում Ֆինջանջըն ասել էր, որ նման եզրակացության է հանգել՝ զննելով սպանված քրդերի մարմինները: Թուրք պրոֆեսորն ասել էր, որ օգտագործվել է նյարդային համակարգն ուղիղ ախտահարող թունավոր գազերի տեսակներից մեկը:
Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել հասարակության շրջանում և հատկապես համացանցի թուրքական տիրույթում: Հայտարարությանը կոշտ էին արձագանքել հատկապես թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ հայտարարության հեղինակին անվանելով զրպարտիչ, «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործակալ և այլն:
Պրոֆեսորի նկատմամբ հետաքննություն էր սկսվել նաև Անկարայի Հանրապետական գլխավոր դատախազությունում, ինչի շրջանակներում էլ առաջադրված մեղադրանքի հիման վրա հոկտեմբերի 26-ին Ֆինջանջըն ձերբակալվել է:
Դատախազությունը պահանջել է նաև Ֆինջանջըին զրկել միության ղեկավարի ու այլ կենտրոնական կառույցներում զբաղեցրած ղեկավար պաշտոններից և դատարանի որոշմամբ անցկացնել «Թուրք բժիշկների կենտրոնական խորհրդի» նախագահի նոր ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները