Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ, իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Մենք արդեն ասել ենք, որ նախապատրաստվում է նման եռակողմ հանդիպում։ Հուսով ենք, որ այն կկայանա: Մենք նաև ժամանակին կհայտնենք տեղի և ժամանակի վերաբերյալ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստան- Հայաստան- Ադրբեջան եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել էր Ռուսաստան եռակողմ հանդիպման։
Հարակից հրապարակումներ`
- Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է Սոչի. Ալեն Սիմոնյան
- Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին
- Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սոչիում. «Վեդոմոստի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին