Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել։ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.82 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 2.79 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 400 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 403 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 403 դրամ։
Եվրոն նույնպես արժեզրկվել է։ Մասնավորապես, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.65 դրամ (հոկտեմբերի 24-ի համեմատ արժեզրկվել է 0.21 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 397 դրամ է։
Ռուսական ռուբլու փոխարժեքը ևս նվազել է․ ժամը 08:45-ի դրությամբ բանկերում ռուբլու առքը կազմում է 5.96 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան