«Հոկտեմբերի 27»-ից 23 տարի անց. Հարգանքի տուրք՝ Ազգային ժողովի այգում
Ուղիղ 23 տարի է անցել «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունից, երբ 7 զինյալ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ: Ահաբեկչության զոհ դարձան պետական և քաղաքական գործիչներ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Այսօր 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները:
Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ եթե չլիներ 1999 հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, մեր պետությունը կբռներ զարգացման նորմալ, բնականոն ճանապարհ։
«Իհարկե, կլինեին թերություններ, դժգոհություններ, բայց չէր լինի այս մեծ աղետն ու ցավը։
Իհարկե, չէր փոխվի մեր երկրի ուղղվածության վեկտորը, քանի որ կան բնականոն անհրաժեշտություններ, իրողություններ, որոնք պետք է խելագար, խելացնոր լինես, որ արհեստականորեն փոխես։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Կարեն Դեմիրճյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, կարծում եմ, խելագարներ չէին, որ հանկարծ որոշեին, որ պետք է մենք Ռուսաստանի հետ բարեկամությունը, համագործակցությունը փոխենք, մերձենանք Թուրքիայի հետ»,- ասաց Նազարյանը։
Նա շեշտեց, որ Արևմուտք ասելով պետք է ընկալել դա Թուրքիան է, քանի որ ԱՄՆ-ի, Բրյուսելի համոզվածությամբ Թուրքիան Արևմուտք է և Արևմուտքի տեղապահն այս տարածաշրջանում հենց Թուրքիան է։
«Իմանալով Կարեն Դեմիրճյանին, Ռոբերտ Քոչրայանին, ճանաչելով Վազգեն Սարգսյանին որպես գործիչները, վստահ էի, որ իրենք Հայաստանը տանելու էին զարգացման ամենաճիշտ ճանապարհով։ Բնականաբար, ավելի հզոր, ուժեղ կլինեինք, եթե այդ աղետից խուսափեինք։
Ցավոք, միշտ ասում եմ՝ մեր թշնամիները մեր մասին շատ ավելի լավ կարծիքք են, քան մենք ինքներս։ Մեզանից վախեցան ու ծանր հարված հասցրեցին մեզ։ Մի այդպիսի ծանր հարված էլ հասցրեցին պատերազմով և, ժողովրդին խաբելով, այս վարչախմբին բերելով իշխանության», - ասաց Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ այն ժամանակ մարդիկ վստահում էին իշխանություններին, ինչը հազվադեպ բան է հատկապես հայկական միջավայրում և իշխանություններն էլ ադեկվատ մարդիկ էին։
ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետևանքներն իրենց զգացնել են տալիս առ այսօր, և դրա բացահայտումը պետք է ոչ միայն հարազատներին, նաև մեր պետությանը, ժողովրդին։
«Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է։ Հիմա զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց, քննություն է ընթանում, սպասենք համապատասխան մարմինների գնահատականներին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը հրապարակել է, թե ինչ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվել հոկտեմբերի 27-ի գործով
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ. Փաշինյան
- Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք. Տիգրան Աբրահամյան
- Էդգար Էլբակյան. Մոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից
- Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 3.- «Հոկտեմբերի 27»
- Հոկտեմբերի 27-ի մեր նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան
- Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար թե Ադրբեջանը մտածեր, որ կարող է պատերազմ սկսել. Արամ Սարգսյան
- «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով զբաղվում են 8 քննիչ և 3 դատախազ
- Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ազատազրկման միջնորդությունը բավարարվել է
- «Հոկտեմբերի 27»-ի մասին՝ ականատես պատգամավորից
- «Հոկտեմբերի 27»՝ առաջին ահազանգողը
- Ռոբերտ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին
- Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա