ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կարող է նոր միջուկային ռումբեր տեղակայել Եվրոպայում
Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել Եվրոպայում նոր B61-12 կառավարվող միջուկային ռումբերի տեղակայումը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին։ Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ն ավարտել է B61-12 նոր կառավարվող միջուկային ռումբի մշակումը և սկսել դրանց լայնածավալ արտադրությունը։
Նրանց տեղակայումը Եվրոպա նախապես նախատեսվում էր սկսել 2023 կամ 2024 թվականների վերջին:
Ընդհանուր առմամբ կարտադրվի 480 նման ռումբ։ Նրանք, մասնավորապես, կփոխարինեն B61-ի հնացած տարբերակը, որից 100 միավորը տեղակայված է Եվրոպայի և Թուրքիայի վեց ավիաբազաներում։
B61-12 օդային ռումբն ունի նույն հզորությունը, ինչ նախորդ մոդելը՝ 0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա։ Նոր ավիառումբի յուրահատկությունը պոչամասում է։ Այն ռումբը դարձնում է կառավարելի և ավելի ճշգրիտ, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պարաշյուտով արձակել այն, այլ ռումբը գցել բարձր բարձրության վրա թռչող ինքնաթիռից, որից հետո ռումբն ինքնավարորեն սահում է շատ կիլոմետրեր դեպի թիրախը, անհրաժեշտության դեպքում նաև կառավարվում է:
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ներկայումս 15-ական միջուկային ռումբ է տեղակայված Ռեյնլանդ-Պֆալցում (Գերմանիա), Կլայն Բրոգելում (Բելգիա), Վոլկելում (Նիդեռլանդներ) և Գեդիում (Իտալիա) և 20-ական ռումբ՝ «Ավիանո» (Իտալիա) և Ինջիրլիք (Թուրքիա) ավիաբազաներում: Ռումբերի բոլոր պահեստարանները գտնվում են ԱՄՆ զինված ուժերի վերահսկողության տակ։
Օդային ռումբերը կարող են օգտագործվել F-15E, F-16 և Tornado մարտավարական կործանիչ-մբակոծիչների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
- Արևմտյան երկրները նախապատրաստում են միջոցառումների ցանկ՝ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում բնակչության խուճապի դեմ պայքարելու համար
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար