Եկամտային հարկի ընդհանուր գումարը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ. Փաշինյան
«2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման միտմանն անդրադառնալուց հետո:
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին արձանագրվել է ռեկորդային 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին:
«Այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 312-ով կամ 18,6 %-ով»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 %-ով:
«Այսինքն՝ հիմա հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 %-ով ավելի է, քան 2018 թ.-ի սեպտեմբերին և շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը թերևս այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 %-ով»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35,769 դրամով կամ 16,4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80,0 77 դրամով կամ 46,1 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- 20 մլրդ դրամ վարկ Արցախին՝ բռնագաղթածների համար տների կառուցմանը
- Կառավարությունը 2.5 մլրդ դարմ հատկացրեց շարունակական անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտին
- Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ
- 50% հավելավճար կստանան այս տարի ատեստացիայի մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան
- Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում