Հռոմի պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ հանդես գալ որպես խաղաղարար Ուկրաինայում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։
Ավելի վաղ Վատիկանի աղբյուրը «Ռիա Նովոստի»-ին հայտնել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է անել հնարավորը Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, և եթե երկու կողմերն էլ իրեն միջնորդություն խնդրեն, նա չի նահանջի։
«Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եք աշխարհի համար։ Վատիկանը միշտ պատրաստ է աշխատել հանուն խաղաղության»,- ասվում է Պոնտիֆիկոսի՝ Սևաստյանովին ուղղված նամակում, որը հասցեատիրոջ կողմից տրամադրվել է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ ֆրանսիական «Le Point» ամսագիրը հայտնել էր, որ Վատիկան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Մակրոնը նաև խոսել է կարգավորման գործընթացն առաջ մղելու համար ԱՄՆ-ի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա