«Հրապարակ». Ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան։ Նախօրեին «Հայաստան» դաշինքը մասնակցեց հայտարարությունների ժամին, իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք, որ գարնանից, երբ Դիմադրության շարժումը փողոցային պայքար սկսեց, ընդդիմությունը հայտարարեց ԱԺ նիստերը բոյկոտելու մասին։
Վերամբարձ հայտարարություններ հնչեցին, թե ԱԺ-ում այլևս անելիք չունեն, պայքարը պետք է ծավալել փողոցում և ամեն գնով հասնել Փաշինյանի հրաժարականին։ Եվ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պահեց խոստումը՝ պայքարի ձախողումից հետո հրաժարվեց մանդատից։
Մյուսները գագիկջհանգիրյանական՝ կույս մնալու և հաճույք ստանալու սկզբունքով փորձում են մանդատը չդնել, բայց ԱԺ էլ չվերադառնալ։ Անգամ խոստացած իմպիչմենթի գործընթացը չնախաձեռնեցին, և չհասկացվեց, թե «սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալն» ինչ է նշանակում։ Փոխարենը նիկոլական ոճով՝ դանդաղ, մանիպուլյացիաներով, փորձում են «զադնի դնել» և սկսել են մասնակցել քվեարկություններին, որպեսզի չզրկվեն մանդատներից․ մանդատից զրկում են քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով։
Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Նա կուսակիցներին հրահանգել է գնալ ԱԺ, քանի որ գործընթացը տանում է Փաշինյանի իմպիչմենթին։ Պատգամավորները փորձել են համոզել, որ հետողորմյան հասարակությունը վատ կընկալի՝ ապարդյուն։ «Հայաստան»-ցիների համար անակնկալ է եղել ՊՈՒ-ի վերադարձը։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ դուք մասնակցեք քվեարկություններին կամ նիստերին։ «Կարող եմ միայն ասել, որ ԱԺ նիստերին չմասնակցելու մասին որոշումն ուժի մեջ է՝ այսքանը»,- փոխանցեց Ագնեսա Խամոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա