Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի։
Նշեմ, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայողների մարմինների փոխանցումը։
Սա նաև նշանակում է, որ վերջին ագրեսիայի հետևանքով, այս պահի դրությամբ, դեռ 18 անհետ կորած զինծառայող ունենք։
Մի կողմից ունենք 2 հարյուրից ավել զոհված հայրենակից, հսկայական տարածքային կորուստներ, 2 տասնյակ անհետ կորած զինծառայողներ, մյուս կողմից՝ ցինիզմով, հրճվանքով ստեղծված իրավիճակի մասին խոսող, բարոյականության սահմանները վաղուց հատած իշխանություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը 10 զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին
- Կառավարության որոշմամբ 65 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300.000 դրամ
- Այս պահին ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով զինծառայողներ հոպիտալներում չկան. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան