Դոլարը գահավիժում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է։ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.76 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 3.06 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 396 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 396 դրամ է, վաճառքը՝ 401 դրամ։
Այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 388.09 դրամ (հոկտեմբերի 25-ի համեմատ արժևորվել է 0.44 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 400 դրամ է։
Ռուսական ռուբլու փոխարժեքը ևս նվազել է․ ժամը 08:45-ի դրությամբ բանկերում ռուբլու առքը կազմում է 5.93 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.40 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան