Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի
Հարթաթաթությունը այնպիսի դեֆորմացիա է, որը բնութագրվում է ոտնաթաթի կամարների ձևի փոփոխությամբ։ Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ տարածված է հարթաթությունը, սակայն մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել ոտքի ձևի փոփոխություններին։
Մինչդեռ այն կարող է այնպիսի բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսին են ողնաշարային հիվանդությունները, արթրոզները, ծնկի հոդախախտը: Հարթաթությունը կարող է նաև կոշտուկներ, մատների ծռման, նևրոզի և ոտնաթաթի այլ հիվանդություններ առաջացնել։
«Արմենիա» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Այվազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է երեխաների մոտ հարթաթության խնդիրների, դրա հետևանքների և հնարավոր բուժման մասին։
Մասնագետը նշում է, որ երեխաների մոտ ոտնաթաթի խնդիրներ առաջանում են ժամանակի ընթացքում, և դրա պատճառներից մեկմն էլ սխալ ընտրված կոշիկներն են:
Արա Այվազյանը նաև անդրադառնում է սուպինատորով կոշիկներին, որոնք ծնողները մշտապես փորձում են գնել իրենց երեխաների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին