Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ
«Ուզում եմ հիշեցնել, որ 2014-2015 թվականներին տեղի է ունեցել Հայաստանում ընդհանուր դպրոցական շենքերի ուսումնասիրություն և 437-ը առանձնացվել է ցանկով, որոնք ունեն սեյսմիկ խնդիրներ, վերանորոգման, ամրացման կարիք կա»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը զեկուցեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկի վերանայման որոշման նախագիծը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերով 437 դպրոցից 63-ում տեղի է ունեցել շինարարություն և ևս 6 դպրոց այսօր որպես դպրոց չի ծառայում՝ կա՛մ միավորվել է, կա՛մ այլ գործընթաց է տեղի ունեցել:
«Այս որոշմամբ այդ 437-ի ցանկից հանում ենք այն դպրոցները, որոնք այլևս սեյսմիկ չեն, քանի որ նոր շենքեր ենք կառուցել, դրանք ամբողջովին նոր դպրոցներ են»,-հայտնեց Գնել Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 337-ից ավելի դպրոց և 521 մանկապարտեզ է կառուցվելու:
Հարակից հրապարակումներ`
- 50% հավելավճար կստանան այս տարի ատեստացիայի մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան
- Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
- Կառավարության որոշմամբ 65 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300.000 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին