Թերապևտը զգուշացրել է վտանգավոր դիետաների մասին
Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ մեծ վնաս հասցնել։ Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։
Նրա խոսքով՝ հայտնի դիետաները, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Օրինակ, ըստ նրա, Կետո դիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահացության ռիսկը՝ սննդակարգում ածխաջրերի մասնաբաժնի անբնական նվազման պատճառով։
«Բացի այդ, եթե մարդն ունի ածխաջրային փոխանակության խանգարում, ապա կետո դիետան կարող է հանգեցնել կետոացիդոզի: Այս վտանգավոր վիճակը կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի»,- նշել է մասնագետը։
Նա անդրադարձել է նաև հում սննդի դիետային, որն, ըստ բժշկի, իր հերթին կնվազեցնի օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, որն անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրության համար. «Դա հատկապես վտանգավոր է կանանց համար»։
«Խմելու դիետան էլ մշտական հոգնածություն է առաջացնում, քանի որ հեղուկը, ներառյալ խյուսը և շիլան, ի վիճակի չէ մարդուն տալ բավարար էներգիա, մակրո և միկրոտարրեր»,- ընդգծել է Ալեքսանդրովան:
Հարակից հրապարակումներ`
- Սննդաբան Կոպիտկոն խոսել է հայտնի ուտեստի մասին, որը հրահրում է ճարպի կուտակում
- Դիետոլոգները զգուշացնում են` կաթնամթերք չի կարելի օգտագործել քաղցած վիճակում
- Էնդոկրինոլոգ Ծատուրյանն ավոկադոն համարում է կանանց սննդակարգի պարտադիր մթերք
- Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո
- Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Դիետոլոգները նշել են որովայնի ճարպից ազատվելու ուղիները
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- 5 անհարմար հարց դիետոլոգին
- Դիետոլոգը խոսել է դդումի վտանգների ու օգուտների մասին