Բայդենը պատվաստվել է չորրորդ անգամ և ամերիկացիներին ևս կոչ արել պատվաստվել COVID-19-ի դեմ
Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ստացել է իր երկրորդ COVID-19 խթանիչի պատվաստումը և հորդորել է ամերիկացիներին անել նույնը ԱՄՆ գլխավոր տոներից և ձմեռային գրիպի սեզոնից առաջ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Մենք այստեղ ենք մի պարզ ուղերձով. պատվաստվե՛ք, թարմացրե՛ք ձեր COVID-ի պատվաստանյութը: Դա աներևակայելի արդյունավետ է, բայց ճշմարտությունն այն է, որ քիչ մարդիկ են ստանում այն»,- նշել է նախագահը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսն այլևս չի ֆինանսավորում COVID-19-ի հետ կապված օգնությունը, ուստի պարզ չէ, թե ինչպիսի իրավիճակում են հայտնվել այն երկրները, որոնց ԱՄՆ-ը խոստացել է օգնել:
Սպիտակ տունը Կոնգրեսին խնդրել է հաստատել 22 միլիարդ դոլար՝ COVID-ի դեմ պայքարի համար։
Ամեն ինչ կախված է գալիք ընտրությունների արդյունքներից, քանի որ շուտով ընտրողները կգնան ընտրատեղամասեր՝ առաջիկա շաբաթներին նոր օրենսդիրներ ընտրելու համար:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք Կոնգրեսին շատ պարզ բացատրել ենք, թե որքան կարևոր է շարունակել այս ֆինանսավորումը՝ համոզվելու, որ մենք ունենք նոր պատվաստանյութեր և շարունակական բուժում՝ մարդկանց անվճար տրամադրելու համար»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան