50% հավելավճար կստանան այս տարի ատեստացիայի մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան
«Ուսուցիչների ատեստավորման շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29,841, որից ատեստավորման համար գրանցվել է 3886-ը»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա ատեստավորման արդյունքները:
Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ՝ նախարարն ասաց, որ 2021թ.-ին 15,417 շահառու են եղել, որից միայն 9 %-ն է գրանցվել ատեստավորման համար, իսկ այս տարի գրանցվել է 13 %-ը:
Նա տեղեկացրեց, որ ատեստացիային մասնակցել են գրանցվածների 60%-ը՝ 2300 մասնակից:
«Ատեստավորվել է մասնակիցների 2/3-ը՝ 66 %-ը, սակայն ֆինանսական ավելացումներ ստացլե են՝ 30 %-ի չափով՝ մասնակիցների 23 %-ը (525 ուսուցիչ), 40% հավելավճար ստացել են մասնակիցների 17%-ը(397 ուսուցիչ) և 50% հավելավճար կստանան 137 ուսուսիչ, որը կազմում է մասնակիցների 6%-ը»,-ասաց Դումանյանը և տեղեկացրեց, որ վերջիններիս դրույքաչափը հասել է 200 հազար դրամի:
Նա հայտնեց, որ ատեստավորմանը մասնակցածների որոշ մասը հաղթահարել է 60%-ի շեմը, բայց չեն հաղթահարել 70%-ի շեմը և համարվում են ատեստավորված, բայց հավելավճար չեն ստանա:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեց, որ հանձնարարել է 2023 թվականի առաջին եռամսյակում դիտարկել երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչների, սպորտդպրոցների մարզիչ-ուսիցիչների և մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման և հավելավճար տալու մեխանիզմները, չնայած վերջիններս աշխատավարձերը ստանում են համայնքային բյուջեից և հնարավոր է հավելավճարները տալ պետական բյուջեից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
- Կառավարության որոշմամբ 65 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300.000 դրամ