Այս պահին ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով զինծառայողներ հոպիտալներում չկան. ՊՆ
Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր