ՀՀԿ-ական գործիչները Բրյուսելում հանդիպել են Անդրեյ Կովաչևի հետ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։
«Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչև վերջինիս լրամշակումը և վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»,-մանրամասներ է ներկայացրել Արմեն Աշոտյանը։