Զախարովա. Ռուսաստանը պարզաբանում է խնդրել Զատուլինի ու Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է հայկական կողմին՝ պաշտոնապես հաստատելու և պարզաբանելու ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ու RT ռուսական հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները, պաշտոնապես դիմել ենք պարզաբանում ստանալու համար, ինչի հետ է դա կապված, եթե իհարկե դա հաստատվի»,-ասել է նախարարության ներկայացուցիչը։
Զախարովան ասել է, որ Մոսկվայի հետագա գործողություններն ու արձագանքը պայմանավորված են լինելու պաշտոնական Երևանի պատասխանով։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա այն դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ պաշտոնական պատասխան ստանանք, այն ժամանակ կորոշենք հետագա գործողությունները և արձագանքը։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատրվակներ հորինվեն առկա պայմաններում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է Հարավային Կովկասում լարել իրավիճակը, սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում»,-ասել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
- «Շփոթմունքի արդյունք է». Խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվի մասին
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելվել է իր մուտքը Հայաստան
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան