Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստան իր մուտքն արգելելու որոշման վերաբերյալ։
Թելեգրամում հրապարակված հայտարարության մեջ Զատուլինը ԱԺ արտաքին կապերի վարչության պետից, որը նախկինում եղել է Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը, ստացած նամակում շարադրանքը նմանեցնում է Հեմինգուեյի ոճին՝ կարճ, բայց իհարկե, ոչ նրա պես հստակ։
«Ո՞ր հայտտարարությունները։ Ո՞ր ժամանակահատվածը պետք է համարել «վերջին»։ Եվ ինչպե՞ս եմ հաջողացրել իմ հայտարարություններով վնաս հասցնել մեր պետությունների բարեկամական ու դաշնակցային հարաբերություններին»,-մեջ մտորում Զատուլինը։
Նա նշում է, որ Փաշինյանի բարեկամներն ավելի պերճախոս են, քանի որ նրա կնոջ թերթում մանրամասնում են՝ «իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։
«Հետաքրքիր է, այդպես չէ՞»,-փակագծերում նշում է Զատուլինը։
Ապա նա հիշատակում է Փաշինյանի կնոջ եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին, որը հայտարարել է՝ փաստը, որ Հայաստանը միացել է Ադրբեջանի որոշմանը, որը 2010-ին էր պերսոնա նոն-գրատա հայտարարել Զատուլինին, վկայում է երկու երկրների ընդհանրությունների մասին։
«Ես էլ եմ այդպես կարծում։ Ընդհանրությունն առերևույթ է, «Կոզա Նոստրա»: «Իմ գործերն հրաշալի են, իմ խոսքեր՝ հիասքանչ», – իր մասին այսպես է գրել Դարեհը երեք լեզուներով՝ Բեհիստունյան արձանագրության մեջ Մ. թ. ա. 5-րդ դարում․.. Եթե «Հայաստան պետությունը՝ Նիկոլն է, և վերջ», ապա հասկանալի է, թե ինչի համար են ինձ պատժել՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել»,-նշել է նա՝ ավելացնելով, որ իրեն այնքան էլ չեն հուզում Փաշինյանի կողմանկիցների՝ «վերջին շրջանում արված հրապարակային հայտարարությունները», որոնք հետևողականորեն խզում են առաջացնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, եթե ստացվի՝ նաև հայ և ռուս ժողովուրդների միջև։
«Հայաստանի իշխանությունների տարանջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից նրանք արդեն հասել են։ Միայն Պուտինը գիտի՝ արդյոք մենք Հայաստանի իշխանության հետ հարաբերություններում արդեն հասե՞լ ենք անդառնալիության կետին։ Հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա պարզի»,-նշել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԺ պատգամավորներին, կուսակցություններին, ՀԿ-ներին, Հայաստանի, Ռուսաստանի ու այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք աջակցության խոսքեր ու նամակներ են իրեն հղել։
«Դրանք ինձ համար թանկ են։ Չկարծեք, խնդրում եմ, որ որոշումից վիրավորված՝ ես կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Նույնիսկ պատերազմը սկսելուց հետո ես չեմ փոխել իմ վերաբերմունքը եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար ավելի շատ պատճառներ կային։ Հայաստանը սիրելու համար պարտադիր չէ հայ լինել»,-այսպես է ավարտել նա հայտարարությունը, իսկ հետգրությամբ, ցավ հայտնել, որ Ալեն Սիմոնյանը չի ամաչում Մարգարիտաս Սիմոնյանին հասցեին ասածների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Արցախի պատգամավոր
- Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է․ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ Զատուլինի մուտքն արգելելու մասին
- Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Իշխանյան
- Զատուլին. Դիմակները հանվել են
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
- Զատուլին. «Նման պահի չաջակցել հայ ժողովրդին, նշանակում է՝ Ռուսաստանը դավաճանի իրեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան