Իսրայելն ու Թուրքիան կվերսկսեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Իսրայելը և Թուրքիան վերսկսում են պաշտպանության ոլորտում համագործակցությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, որն աշխատանքային այցով Անկարայում է։
«Մենք երախտապարտ ենք Թուրքիային կենսական համագործակցության համար, որը փրկում է իսրայելցիների կյանքերը: Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես հանձնարարել եմ իմ աշխատակազմին սկսել աշխատանքային հարաբերությունները վերսկսելու ընթացակարգերը»,-ասել է Գանցը թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը տարածել է նաև նրա մամուլի ծառայությունը։
Գանցը չորեքշաբթի օրը սկսել է աշխատանքային այցը Թուրքիա, որի ընթացքում նախատեսված է նաև նրա հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Մինչ այդ երկրները վերանշանակել էին դեսպաններին և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2010 թվականին՝ Թուրքիայից Գազայի հատված մեկնած Mavi Marmara նավի իսրայելական հատուկ ջոկատայինների գրավման միջադեպից հետո։ 2018 թվականի մայիսին Անկարան առաջարկել էր Թուրքիայում Իսրայելի դեսպանին լքել երկիրը՝ Գազայի հատվածում Իսրայելի հիմնադրման 70-ամյակի և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխման ֆոնին բողոքի ցույցերից հետո, երբ բախումների հետևանքով 59 պաղեստինցի էր զոհվել, ավելի քան 2,7 հազարը վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Անընդունելի է Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անտեսելը․Պոլյանսկին՝ ՄԱԿ-ին
- Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել
- Թադևոս Ավետիսյան. Ադրբեջան-Իսրայել զենքի առևտրի ծավալների գնահատումներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին