Կառավարությունը 2.5 մլրդ դարմ հատկացրեց շարունակական անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտին
«Ծրագրով փոխհատուցման գումարը կկազմի մոտ 2 մլրդ 425 մլն դրամ, որից մոնիթորինգ իրականացնելու համար համայնքներին կտրամադրվի մոտ 72 մլն 750 հազար դրամ և ընդհանուր առմամբ՝ ծրագրի բյուջեն կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազ դրամ»,-գործադիրի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, հավելելով, որ գումարը կտրամադրվի նախարարության բյուջետային միջոցներից:
Վերջինս զեկուցեց ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրիրը, որի նպատակն է նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ բացի Արարատից և Արմավիրից, ծրագիրը նախատեսվում է իրականացնել բոլոր մարզերում:
Նարեկ Տերյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ նախարարությունն արդեն ընդունել է ծրագրի շահառուների դիմումները:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե գյուղատնտեսության ոլորտում շարունակում են անկման դինամիկայի մեջ մնալ և 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 %-ի անկում է արձանագրվել:
«Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը»,-ասաց Փաշինյանը և անցավ տնտեսության դրական ցուցանիշների թվարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ
- 50% հավելավճար կստանան այս տարի ատեստացիայի մասնակցած ուսուցիչների 6%-ը. Վահրամ Դումանյան
- Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
- Կառավարության որոշմամբ 65 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300.000 դրամ