Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումները
Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումները: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդել է ՀԱՊԿ Telegram-ալիքը։
«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Նախատեսվել է նաև դիտարկել Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մոտ ապագայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Փաշինյանի խոսքով, հանրապետությունն ակնկալում է ՀԱՊԿ-ից «հստակ քաղաքական գնահատական տեղի ունեցողին և ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ. Փաշինյան
- Զախարովան՝ Հայաստանին ՀԱՊԿ ցուցաբերելիք օգնության մասին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումից
- Ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը. Փաշինյան
- Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
- Ղրղզստանի վարչապետը Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ
- Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան