«Հրապարակ». Ըստ իշխանությունների Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը բեկումնային չի լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։
Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, ըստ էության, մոտ ապագայում չի էլ ստորագրվի, քանի որ Ալիևն էլ դեմ է արևմտյան տարբերակին, և ավելի շատ նրա պատճառով է վիժեցվում արևմտյան տարբերակը։ Ադրբեջանի նախագահը հույս ունի, որ, լարվածություն պահելով, կարող է հասնել բաղձալի միջանցքին, և առաջարկվող տարբերակները վիժեցնելու պատճառը դա է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա