Մխիթարյան․ Մենք գիտեինք, որ կարող ենք հաղթել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Armsport-ի փոխանցմամբ՝ հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ:
«Մենք գիտեինք, որ կարող ենք հաղթել, թեև առաջին 25 րոպեները դժվար էին: Սակայն գոլից հետո ամեն ինչ շատ ավելի հեշտացավ։ Դրանից հետո վստահություն կար, որ կհաղթենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
«Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ապահովելով իր մասնակցությունը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին