Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
Այսօր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին հայտնել են Կիևի վարչակազմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օդային վտանգի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։
Կիևում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է տագնապ հայտարարվել։ Վերջին անգամ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապ հայտարարվել էր տեղական ժամանակով 10:31-ին (Երևանի ժամանակով ժամը 11:31):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա