Սուրենյանց. Այս նարատիվով Արևմուտքում հաջողություններ չենք ունենա, բայց լուրջ ռիսկեր կարող ենք սպասել հյուսիսից
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, որի դիվանագիտության հիմքում պետք է դրված լինի արտաքին քաղաքական հնարավորությունների մեծացման իմպերատիվը: Պարզ մի ճշմարտություն, որը թվում է՝ հասկանալի պետք է լիներ նաև Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար:
Բայց Փաշինյանը իռացիոնալ մոտեցումների կրող է:
Իր իշխանության արշալույսին նա Պուտինին սիրաշահելու խնդիր ուներ, սակայն այդ նպատակով ոչ թե նոր բովանդակություն էր հաղորդում հայ- ռուսական հարաբերություններին, այլ ԵՄ պաշտոնյաներին անվանում էր «եվրոյոնջա»: Նման մոտեցումը ավելի սերտ չդարձրեցին հայ- ռուսական հարաբերությունները, բայց Հայաստանը դրեցին միակողմանի կախվածության մեջ՝ շրջափակման մեջ դնելով մեր արտաքին քաղաքականության հնարավորությունները:
Դրա հետևանքները մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հիմա Փաշինյանն ինքնամոռաց նետվել է Արևմուտքի գիրկը, բայց դարձյալ շեշտը դրվում է ոչ թե Հայաստան- Արևմուտք խիստ կարևոր հարաբերությունների բովանդակության, այլ շատ էժան, կենցաղային ռուսաֆոբիայի վրա:
Վստահաբար, այս նարատիվով Արևմուտքում հաջողություններ չենք ունենա, բայց լուրջ ռիսկեր կարող ենք սպասել հյուսիսից:
Փաշինյանը թշնամիներ վաստակելու վարպետ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան