Քաղաքական 10:57 28/10/2022 Հայաստան

Աննա Հակոբյան. Մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած

Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է անում թաղել լացն ու կոծը, ինչպես մայրն է  թաղել 19-ամյա որդուն ու  հայրենիքի հետ սկսել երջանիկ հարաբերություն։

Գրառման ներքո հիացական մեկնաբանություններ են ու Աստծոն հղած շնորհակալություններ, որ «տիկին Աննայի» նմանը կա։

Աննա Հակոբյանը գրում է.

«Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի:

Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջեւ, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետեւանքային կապերը, եւ դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից:
Այդպիսով պատժում են իրար եւ միեւնույն ժամանակ նոր հարաբերություն են փնտրում, հույսով, որ այն իրենց երջանկություն կբերի: Միամյանց մեղադրելու  ամբողջ աղմուկի մեջ սակայն մոռանում են արձանագրել մահը եւ հողին հանձնել մահացածին: Ամենքն իր մեռելին շալակում է եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու:
Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի եւ հայրենիքի զավակի միջեւ, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ մինչ այդ եղած հարաբերությունները: Եւ հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:

Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ, ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա:

Որովհետեւ հայրենիքի համար չկա երջանկություն առանց իր զավակի եւ զավակի համար չկա երջանկություն առանց իր հայրենիքի:

Եւ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր եւ մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին եւ նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:
Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին եւ ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որ վերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում՝ մեր ճակատագիրն է մեղավոր:
Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:
Ե՞ս։ Ես ի՞նչ։ Ես այլ երկրների մայթերին դրամահավաք էի կազմակերպում, ես գիշերուզօր միջազգային կառույցներին նամակներ էի գրում, ես ծխախոտ ու պեչենի էի հավաքում տղերքի համար, ես ջերմատեսիլ սարքեր էի ճարում, ես մեր հերոսներին վրանով եւ վերմակով էի ապահովում, ես առյուծ տղեքի տնեցիների համար ֆուռերով շոր ու կոշիկ էի ուղարկում, ես հածանավերով դեղերի խմբաքանակներ, ես ինքնաթիռներով զենքեր, ես այլ երկրներում միտինգներ էի կազմակերպում՝ օտարներից ուշադրություն պահանջելով, ես պիկետներ էի անում, ես դրոշներ էի պատռում, ես դեսպանատների վրա ձու էի շպրտում, ես քոչարի էի պարում, ես գիշեր-ցերեկ դարդ էի անում:

Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի եւ մեր հայրենիքի համար:
Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:
Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք...

Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը եւ թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։

Սա մե՛նք ենք եւ մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները եւ նորի ծնունդի հանարավորություն տանք:
Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ  բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը: Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն:

Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձեւեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:27
Ձկնորսները վաճառել են իրենց որսած երկու ձուկը և դարձել միլիոնատերեր
Բենգալյան ծոցում ձկնորսները երկու հազվագյուտ ձուկ են վաճառել 1,5 մլն ռուփիով։ Այդ մասին հաղորդում է Kalinga TV-ն։ «Մոտ 199 կիլոգրամ...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ • Ինչպես և...
Աղբյուր` Panorama.am
17:03
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինի Մաստերս մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան։  Մրցաշարի երկրորդ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Էջմիածնում երթևեկությունը կվերակազմակերպվի
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Վաղարշապատում երթևեկությունը...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայաստանի բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված մարտահրավերներ, ՄԱԿ ՊԳԿ
2023 թվականին չափավոր կամ խիստ պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 111 միլիոնը: ՄԱԿ-ի ՊԳԿ տվյալներով՝ սննդարար...
Աղբյուր` Panorama.am
16:25
Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին
Վրաստանի իշխանությունները, չնայած դրսից արվող փորձերին, թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
16:07
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի բաց մրցաշարում: Խաչանովը մրցել է Իսպանիան ներկայացնող Ռոբերտ Կարբալեսի հետ: 1...
Աղբյուր` Panorama.am
16:02
Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր։ Փաստորեն...
Աղբյուր` Panorama.am
15:55
Նոր սարքավորումներ՝ թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների...
Աղբյուր` Panorama.am
15:45
Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
«2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված...
Աղբյուր` Panorama.am
15:45
ARARAT թանգարանը ներդնում է հետադարձ կապի ևս մեկ գործիք
ARARAT թանգարանը մշտապես կարևորել է իր յուրաքանչյուր այցելուի կարծիքը՝ այն համարելով թանգարանի զարգացման երաշխիքներից մեկը։ Շարունակական...
Աղբյուր` Panorama.am
15:38
Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ
Օրեր առաջ Արուճի ամրոցի հարևանությամբ անցնող գյուղամիջյան ճանապարհով մեքենա անցնելու հետևանքով առաջացել է անցք և նկատելի են դարձել հնագիտական պատաշարեր և հնագիտական առարկաներ:
Աղբյուր` Panorama.am
15:20
Մարդիկ, որոնք ժամանակին կարծիք են հայտնել, խնդրում եմ մինչև վերջ առաջ տանեն. Գառնիկ Դանիելյանը՝ Միքայել Սրբազանի մասին
«Այն թեզը, թե եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում ... Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է: Դա արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:19
Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, նա պետք է բացատրություն տա
«Այո, ես դժգոհ էի արդադարադատության փոխնախարարի նշանակումից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ապօրինի ջրօգտագործման կասեցում Գորիսում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ահազանգ. Գողացել են WhatsApp հաշիվները
«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
14:38
ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում
Ռոսսելխոդնադզորը  բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։...
Աղբյուր` Panorama.am
14:36
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանnւթյnւն. Հովիկ Ավանեսով
«1994 թվականին արցախյան պատերազմը չէր ավարտվել, ընդամենը ստացել էր  սողացող պատերազմի բնույթ՝ նաև իր հետ ունենալով հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Համաձայն եմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին
«Համաձայն եմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունք և ատելության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չեմ գնալու Մյուռոնօրհնության արարողությանը, իշխանության ներկայացուցիչները չպետք է այնտեղ լինեն. Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի գնալու Մյուռոնօրհնության արարողությանը։  «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերձավոր դավաճանակույտին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերձավոր դավաճանակույտին։ Ներում չկա լույսը՝...
Աղբյուր` Panorama.am
13:46
Որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահ. Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին
«44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է։ Գործիքակամզը տարբեր է եղել և ԱԺ ներս, և ԱԺ դուրս»,-...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Հովհաննես Ավետիսյան
Պետական համակարգերի ստեղծման և կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է . «Մեր երկրի պաշտոնը զբաղեցնող անձը այցելում է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Յանանց անարգութեան մաշեսցին կեանք հանուրց «խաղաղասիրաց», յանձնողաց եւ 29 հազ․ քկմ դագաղապաշտից. Ալեքսանդր Քանանյան
Քաղաքագետ, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը գրում է․ «Յիշատակ հանուրց անկելոց ի պատերազմին ի լոյս անանց յաւերժութեան եղիցի։ Սատակելով...
Աղբյուր` Panorama.am
13:03
Եթե կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույնը կարելի էր անել առանց բերվող օրինագծի. Արսեն Առաքելյան
«Եթե ընդունենք, որ տեղի է ունենալու այնպես, ինչպես օրենքն է նախատեսում, ապա, պլանավորվում է, որ ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռից հայտնում են, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}