Եվրոպայում «հնդկական ամառ» է, ծովափնյա սեզոնը շարունակվում է
Հոկտեմբերը գրեթե ավարտված է, սակայն Եվրոպայի հարավ-արևմուտքում ծովափնյա սեզոնը դեռ շարունակվում է։ Euronews-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում ռեկորդային շոգ ամառից հետո շարունակվում է ռեկորդային տաք աշունը։ Ցերեկային ջերմաստիճանը շատ շրջաններում գերազանցում է 20 աստիճանը, իսկ Միջերկրական ծովի ափին գրեթե հասնում է 30-ի։
Բնապահպաններն ու օդերևութաբանները տեղի ունեցողը անհաջող նշան են համարում։ Ըստ նրանց՝ սա վկայում է այն մասին, որ մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունն անընդհատ աճում է։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասն ասել է. «Ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի օքսիդի համար մենք նոր ռեկորդներ ենք սահմանել, և մթնոլորտում դեռևս բարելավումներ չենք տեսնում»:
Ընդհանուր առմամբ, տաք աշուն էր գրեթե ողջ Եվրոպայում՝ ընդհուպ մինչև Մեծ Բրիտանիա։ Ֆրանսիացի օդերևութաբանների կարծիքով՝ երկրում ձգձգվող «հնդկական ամառը» պետք է ավարտվի հաջորդ շաբաթ։ Իսպանիայում, որտեղ այս հոկտեմբերն արդեն հայտարարվել է պատմության մեջ ամենատաքը, նման եղանակը կտևի մինչև նոյեմբերի կեսերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան