«Խեղդվողին փրկելը, առաջին հերթին խեղդվողի գործն է».Հայտնի կարգախոսը հիշեց Կոստանտին Զատուլինը
«Այն որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունը պարտադիր պայման է հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ես ասել եմ դեռ 1994 թվականին»,-«Լազարևյան ակումբի» 5-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում ասաց Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Շարունակելով միտքը՝ նա ասաց, որ այն ժամանակ կարծում էր, որ որպեսզի այդ սկզբունքն իրագործվի, պետք է համապատասխան ժեստ՝ Արցախի հանրապետության կողմից ԼՂՀ-ի հարակից տարածքների վերադարձ՝ բացի Քարվաճառից և Բերձորից:
Հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի առաջին մեղավորը Ադրբեջանն է՝ Պետդումայի պատգամավորը հայտնեց, որ պատերազմի ելքի մեջ մեծապես մեղավորություն ունեն նաև ՀՀ ներկայիս իշխանությունները:
Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստանին ուղղված քննադատությանը և չարդարացվող սպասումներին՝ կոնստանտին Զատուլինը հիշեց, որ իր ծննդավայր Սոչիի լողափերում խորհրդային տարիներին կար ցուցանակ, որի վրա գրված էր. «Խեղդվողին փրկելը, առաջին հերթին խեղդվողի գործն է»: Դրան զուգահեռ նա ներկայացրեց այն դրական միջնորդական քայլերը, որոնք ՌԴ-ն իրականացրել ու իրականացնում է արցախյան հիմնահարցի կարգավորման գործում՝ չմոռանալով հիշատակել Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել մինչև Շուշիի անկումը, որի հետ համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանը:
Նիստի սկզբում Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավորներին, կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք համերաշխություն են դրսևորել ու աջակցել են իրեն։
«Պետդումայի պատգամավորների մեծ մասը հարգանքով են վերաբերվում Հայաստանին, բայց ոչ բոլորն են այդքան հաճախ և հրապարակավ արտահայտվում այդ մասին որքան ես, և գուցե չունենան Հայաստանի հետ կապված նման փորձ»,-չհամաձայնելով այն մտքի հետ, որ միայն նա է պետդումայում հանդես գալիս Հայաստանի շահերից՝ ասաց Զատուլինը։
Նա հայտնեց, որ իրեն ուղղված աջակցության խոսքերն արդեն հրապարակվել են Telegram-ի ալիքում և կոչ է արել քննարկման մասնակիցներին ռուս-հայկական հարաբերությունների մասին խոսելիս ավելի քիչ շոշափել այդ դրվագը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Հարակից հրապարակումներ`
- «Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
- Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին