«Հրապարակ». «Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից». Արամ Սարգսյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Հոկտեմբերի 27-ի տարելիցն էր, բոլորը կրկին խոսում էին այդ ահաբեկչության, կազմակերպիչների մասով բացահայտման, վերաբացված գործի քննության մասին։ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ «գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից», և նշել, որ «գործն ունի արտաքին քաղաքական հետք»։
Նա կրկին խոսել է Մեղրիի տարբերակի մասին՝ դա կապելով արտաքին հետքի՝ Ռուսաստանի հետ։ Նրա մերձավոր շրջապատը պատմում է, որ Արամ Սարգսյանը տարիներ շարունակ պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են սպանել իր եղբորը։ Նրա հակառուսական, պրոարևմտյան հայացքները նաև այս համոզվածությամբ են պայմանավորված։
Երեկ ևս նա Եռաբլուրում ասել է․ «Կարծում եմ, որ միայն լուրջ ու ուժեղ պետություն ունենալու պարագայում Հայաստանը կարող է բացահայտել այս դեպքը»։ Լուրջ և ուժեղ պետություն ասելով էլ նկատի ունի՝ Ռուսաստանից կախում չունեցող, արևմտամետ պետություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա