Մեղրիի մաքսակետում թմրանյութ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Մեղրիի բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մեղրիի մաքսակետում զննել են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 33-ամյա վարորդի «ԿամԱԶ»-ը։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։
«Բեռնատարի սրահում հայտնաբերվել են 4 փաթեթ՝ մոտ 14 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, և կաթուցիչ։ Արտաշատի բնակիչ, 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։