Ռոբերտ Քոչարյան. Հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։
Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։
Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։
Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»։
Հարակից հրապարակումներ`
- «Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
- Զախարովա. Ռուսաստանը պարզաբանում է խնդրել Զատուլինի ու Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
- Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Զատուլին. Դիմակները հանվել են
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան