Ես լինեի՝ Սյունիքի ճանապարհն էլ չէի բացի. Վազգեն Մանուկյան
«Լազարևյան ակումբի» 5-րդ նստաշրջանի մեկնարկին ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 31-ին, Սոչիում, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ն չի համաձայնի Արևմտյան կարգավորման նախագծին:
Լրագրողի հարցին, թե Թուրքիան Ռուսաստանի հետ ի՞նչ պայմանավորվածություն ունի՝ Մանուկյանը պատասխանեց. «Ռուսաստանին էլ ձեռնտու է իր զորքն ունենալ Սյունիքում: Եթե միջանցքի վերահսկման խնդիր լինի, ապա դրա վերահսկումը նա վերցնում է իր վրա: Այստեղ հիմնականը Թուրքիայի շահն է: Ռուսաստանը խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շահագրգռված է Սյունիքը վերցնելու մեջ՝ սկզբում, միգուցե, բավարարվելով միջանցքով: Մեզ պետք չէ միջանցքը, նույնիսկ ճանապարհը բացել պետք չէ: Ես լինեի՝ Սյունիքի ճանապարհն էլ չէի բացի: Հայաստանն ամբողջությամբ շրջափակված և վեճը գնում է Նախիջևանի՝ Սյունիքով Ադրբեջանին միանալուն: Թուրքիայի, Ադրբեջանի և Նախիջևանի բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն և լինեն պետությունների սուվերեն տիրապետության տակ»:
Հարակից հրապարակումներ`
- Երկու ժողովուրդների և պետությունների դաշնակցային հարաբերությունները թույլ չեն տա անտեսել միմյանց կարմիր գծերը.Վահե Հակոբյան
- Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
- Ստացվում է՝ ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին