Տեխնոլոգիական հսկաների կապիտալիզացիան նվազել է գրեթե 800 մլրդ դոլարով
Amazon-ի, Alphabet-ի, Apple-ի, Meta-ի և Microsoft-ի կապիտալիզացիան շաբաթվա սկզբից նվազել է 770 միլիարդ դոլարով Amazon-ի երրորդ եռամսյակի կանխատեսման հրապարակումից հետո, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Սպասվում է, որ Amazon-ի չորրորդ եռամսյակի շահույթը կկազմի 140 միլիարդ դոլար՝ 15 միլիարդ դոլարով պակաս, քան կանխատեսում էին վերլուծաբանները: Չնայած սովորաբար վերջին եռամսյակում Amazon-ի շահույթն աճում է տոնական գնումների պատճառով:
Ընկերության թույլ արդյունքները մեծացրել են տեխնոլոգիական հսկաների կորուստները ֆոնդային շուկայում մի քանի հարյուր միլիարդով, որոնք շարունակվում են հոկտեմբերի կեսերին հաշվետվությունների հրապարակման սեզոնի սկզբից ի վեր: Այդ ընթացքում «հնգյակի» ընդհանուր արժեքը կրճատվել է 950 միլիարդ դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա