Կրեմլ. Մոսկվայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եռակողմ բանակցություններ կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Նախատեսվում են, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր պետք է․ Պուտին
- Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը
- Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին
- Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան