Երկու ժողովուրդների և պետությունների դաշնակցային հարաբերությունները թույլ չեն տա անտեսել միմյանց կարմիր գծերը.Վահե Հակոբյան
«Այստեղ՝ Երևանում մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Ուկրաինայի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, ելնելով նրանից, որ այն ուղղակիորեն կապված է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ»,-«Լազարևյան ակումբի» 5-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նա հայտնեց, որ այդ հակադրությունն արդեն վաղուց է արտացոլվում մեր տարածաշրջանի վրա:
Հակոբյանի կարծխիքով՝ նման լաված իրավիճակում դաշնակցային հարաբերույթունները պետք է ամրապնդվեն այնպես, ինչպես երբևէ և պետությունների հարաբերությունները պետք է բարձրանան նոր մակարդակի վրա, բայց հայ-ռուսական հարաբերություններում դիտարկվում է ճիշտ հակառակ գործընթաց:
«Օր-օրի մեր պետությունների հարաբերություններում ի հայտ են գալիոս նոր անախորժ իրողություններ, որոնք նոր հիմնահարցեր են առաջացնում ինչպես երկկողմ փոխգործակցության այնպես էլ անհատապես կողմերի համար»,-ասաց պատգամավորը:
Նա հույս հայտնեց, որ հայ-ռուսական բարեկամությունը կհաղթահարի նաև այս փորձությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների ավանդական հարաբերությունների վրա, բայց դրա համար պետք է խոսել առկա խնդիրների մասին և գտնել լուծումներ:
«Հայաստանում ձևավորվել է արևմտյան պլատֆորմ, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաճախ հակասում են Հայաստանի և Արցախի շահերին, իսկ նրանց հիմքում ընկած է հստակ նպատակ, նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, իսկ ՀՀ իշխանությունները գործում են այդ տրամաբանությամբ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հայտնելով, որ միայն ՀՀ իշխանությունները չեն այս ամենի մեղավորը՝ Վահե Հակոբյանն ասաց. «Ելնելով դրանից՝ կարծում եմ պետք է խոսել Մոսկվայի ուղերձների և իրականացված կամ չիրականացված քայլերի մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստել ու նպաստում են երկկողմ հարաբերությունների առկա խնդիրների խորացմանը»:
Նա բերեց ՀՀ-ում աշխատող տարբեր երկրների դիանագիտական կառույցների աշխատանքների օրինակը՝ դիտարկելով ՌԴ դեսպանատան աշխատանքի հետ, ինչը և՛ ծավալով, և՛ բովանդակությամբ անհամատեղելի են:
Պատգամավորն ասաց, որ հայ ժողովուրդը վստահ է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող արտահայտվել ՀՀ ներկայիս իշխանությունների գործողություններով, բայց հայ հասարակության շրջանում կան բազմաթիվ հարցեր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելու, դրա շրջանակներում Արցախի և ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ներխուժելու, դրա առիթով ՌԴ արձագանքի, ինչպես նաըև Ռուսաստանում աննկարագրելի մասշտապների հասած ռուսական ոչ նախընտրելի քարոզչության վերաբերյալ:
«Ինչքան էլ քաղաքական շահերը կարևոր լինեն՝ երկու ժողովուրդների և պետությունների դաշնակցային հարաբերությունները թույլ չեն տա անտեսել միմյանց կարմիր գծերը»,-հույս հատնեց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Խեղդվողին փրկելը, առաջին հերթին խեղդվողի գործն է».Հայտնի կարգախոսը հիշեց Կոստանտին Զատուլինը
- «Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
- Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
- Երկխոսության փոխարեն՝ ամոթալի արգելք․ Լազարյան ակումբի հայտարարությունը
- Ուկրաինայի ուժայինները 18 արկ են արձակել Լազարևսկի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում