«Հրապարակ». Արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես կգան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը և նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը և ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։
Մեր տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով և քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համաձայնությամբ։ Խորհրդարանի արտահերթ նիստում հինգ խմբակցությունները նախատեսում են միասնական հայտարարություն ընդունել, կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ չընդունել խաղաղության պայմանագրի որևէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի, ասել է թե՝ կոչ կանեն մերժել Արևմուտքի առաջարկը և համաձայնել ռուսական տարբերակին։
Մեզ ասացին, որ խորհրդարանի հանդիպումից առաջ նախատեսվում է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն ավելի մեղմ կլինի, քան խորհրդարանինը, և նախագահը կներկայացնի Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ընդգծելով ՌԴ-ի դերը։ Իսկ հետո ժողովուրդը Վերածննդի հրապարակում իր համաձայնությունը կտա այդ հայտարարություններին։ Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին