ՄԱԿ. աշխարհը բավականաչափ ջանքեր չի գործադրում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար
Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխարհը բավարար քայլեր չի ձեռնարկում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար։ Եվրանյուզի հաղորդմամբ, անցյալ տարի Գլազգոյում (Շոտլանդիա) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP26 համաժողովի ժամանակ բոլոր երկրները համաձայնել էին վերանայել և ամրապնդել իրենց կլիմայական ծրագրերը: Սակայն 193 պետություններից միայն 24-ն են ներկայացրել իրենց թարմացված տարբերակը ՄԱԿ-ին։
Մտահոգության հիմնական պատճառն այն փաստն է, որ երեք հիմնական ջերմոցային գազերի՝ ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի մթնոլորտային մակարդակներն անցյալ տարի հասել են ռեկորդային բարձր մակարդակի:
«Բոլոր երեք գազերի համար մենք կրկին նոր ռեկորդներ ենք սահմանել, ուստի մթնոլորտում դեռևս իրական բարելավում չկա: Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ երկրներում լոքդաուններ են եղել, և ածխածնի արտանետումները նվազել են, բայց այն մնում է օդում, այնպես որ մենք մթնոլորտի բարելավումներ չենք նկատել», - ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:
Համաշխարհային առաջնորդները երկու շաբաթից էլ քիչ անց կհավաքվեն Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովին:
Մեր մոլորակն արդեն տառապում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած փոթորիկներից, շոգից և ջրհեղեղներից, ջերմաստիճանը 1,2 աստիճանով ավելի բարձր է, քան նախաարդյունաբերական մակարդակը: ՄԱԿ-ի կլիմայի փորձագետները զգուշացնում են, որ աշխարհը պետք է ավելի արագ գործի և սահմանափակի ջերմոցային գազերի արտանետումները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան